Հայերեն   English   Русский  

Ով կխոսի այսօր վարչապետի՛՛ուրվականի՛՛ հետ կառավարության հարց ու պատասխանի ժամանակ,տեսանյութ,Այսօր


  
դիտումներ: 395

Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չի գտնվելու Ազգային ժողովում, քանի որ աշխատանքային այցով գտնվելու է Մոսկվայում,հաղորդում է aysor.am-ը։

Նրան ԱԺ դահլիճում, հավանաբար, կփոխարինի փոխվարչապետերից մեկը։

2017-ի հոկտեմբերին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ներկա չէր վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա՝ որպես նախագահող, մասնակցում էր ԵԱՏՄ խորհրդի նիստին:

Այդ հանգամանքը դուր չէր եկել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, քանի որ, ըստ Սահմանադրության, վարչապետը պարտավոր է ներկա գտնվել ԱԺ հետ հարցուպատասխանին: Նա նշել էր, որ, եթե որևէ մեկը վարչապետ է, ապա այդ օրը ու այդ ժամին երկրագնդի վրա որևէ այլ վայրում գտնվել չի կարող։ Այնուհետև նա հարց էր ուղղել վարչապետին, ինչից հետո ստացել էր նաև վարչապետի «պատասխանին» արձագանքելու հնարավորություն։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: