Հայերեն   English   Русский  

​ՀՀ ԳԱԱ «Պատմա-բանասիրական հանդեսի» գլխավոր խմբագրի պաշտոնում ընտրվեց Անուշավան Զաքարյան


  
դիտումներ: 954

Սույն թվականի հունիսի 13-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ «Պատմա-բանասիրական հանդեսի» գլխավոր խմբագրի պաշտոնում ընտրեց բանասիրական գիտությունների դոկտոր Անուշավան Զաքարյանին:

Հանդեսի խմբագրական խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:

Անուշավան Զաքարյանի հիմնական աշխատանքները նվիրված են 20-րդ դարասկզբի հայ իրականության առավել քիչ ուսումնասիրված հիմնախնդիրների, ռուս-հայ գրական, պատմամշակութային փոխհարաբերությունների լուսաբանմանը:

Անուշավան Զաքարյանը դասավանդել է Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտում, «Գալիք», «Գլաձոր», Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան մանկավարժական համալսարանում:

Նա ավելի քան 180 գիտական աշխատության, այդ թվում` 17 մենագրության և ժողովածուի հեղինակ է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: