Հայերեն   English   Русский  

Ոստիկանության պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել ամբաստանյալին խոշտանգելու համար


  
դիտումներ: 607

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանումՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող կալանավորված անձանց և ՀՀ ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետովմեղադրանք է առաջադրվել ՀՀոստիկանությանԵրևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատար Ա. Ղ.-ին հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, ամբաստանյալ Գ. Եղիազարյանիկողմից դժգոհություն հայտնելու ըմբոստության համար նրան պատժելու նպատակով մտել է վերջինիս խուց, ապտակել դեմքին, որից հետո ՀՀ ոստիկանության ուղեկցող գումարտակի այլ ծառայողների հետ միասին ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել Գ. Եղիազարյանի մարմնի տարբեր հատվածներին` նրան դիտավորությամբպատճառելով մարմնական վնասվածքներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում.ենթադրյալհանցանքիմեջկասկածվողըկամմեղադրվողըհամարվումէանմեղ, քանիդեռնրամեղավորություննապացուցվածչէՀՀքրեականդատավարությանօրենսգրքովսահմանվածկարգով` դատարանի` օրինականուժիմեջմտածդատավճռով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: