Հայերեն   English   Русский  

​Մշակութային շաբաթ


  
դիտումներ: 2264

Հունիսի 15-ին` ժամը 14:00-ին, «Նարեկացիե արվեստի միություն»«Արվեստանոց» ուսուցողական ծրագրի շրջանակներում սիրով սպասում է 6-12 տարեկան երեխաներին՝ մասնակցելու

«Մանկության սնդուկից» խորագիրը կրող հեքիաթային տոնին: Արվեստանոցը կվարի երիտասարդ և հմայիչ տիկնիկագործ Ծովինար Սանթուրյանը: Նա կբացի տիկնիկներ պատրաստելու գաղտնիքներն ու նրբությունները: Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել: Մուտքը՝ բարձերով:

Հունիսի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա համերգ նվիրված ՀԱՖՆ «Նոր Կամերատան» 10-ամյակին: Աննա Մարգարյան, ջութակ, Իվետա Կորկինա, ջութակ, Գոռ Հովհաննիսյան, ալտ, Միքայել Նավասարդյան, թավջութակ, Արմինե Վարդանյան, սոպրանո, Արման Աբրահամյան, ֆլեյտա, Անդրանիկ Քոչար, ֆագոտ, Շահեն Գևորգյան, շեփոր, Արմեն Հովակիմյան, կոնտրաբաս: Ծրագրում՝ Վ. Ա. Մոցարտ, Ա. Ուլ, Ի. Դունաևսկի, Գ. Հովհաննիսյան: Վարդուհի Մինասյան, դիրիժոր, դաշնամուր:

Հունիսի 17-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա«ՆարԷ» տարեցների երգչախմբի համերգը: Ծրագրում՝ 1-ին բաժին՝ Կոմիտաս, Քեշիշյան․ ,Ռեքվիեմե (համաշխարհային պրեմիերա), 2-րդ բաժին՝ Մակար Եկմալյան. «Հատվածներ պատարագից», Կոմիտաս․ հոգևոր խմբերգեր: Գեղարվեստական ղեկավար՝ Նարինե Դավթյան

Հունիսի 17-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հանրային ռադիոյի նվագախմբի համերգը՝ ,Մեր կյանքի ձայնըե խորագրով: Երաժշտական մասի ղեկավար՝ Վահագն Հայրապետյան, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Երվանդ Երզնկյան: Համերգի հատուկ հյուր՝ Արտո Թունջբոյաջյան:

Հունիսի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա դաշնամուրային երաժշտության երեկո Ջերոմ Ռոուզի հետ: Ծրագրում՝ Բեթհովեն՝ Սոնատ մի մաժոր, երկ. 109, Շուման՝ Հումորեսկ սի բեմոլ մաժոր, երկ.20, Լիստ՝ Բանաստեղծական և կրոնական հարմոնիաներ:

Հունիսի 20-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Նելլի Շահնազարյանի «Իմ ծաղկած դեղձենի»դրաման: Բեմադրությունը` Վահե Շահվերդյանի: Երիտասարդ կնոջ հանդեպ անսպասելիորեն սկիզբ առած սերը ծանր դրամայի է վերածում և՛ տարեց տղամարդու, և՛ նրա ընտանիքի, և՛ երիտասարդ կնոջ կյանքը: Գլխավոր դերերում` Սամվել Փիլոյան, Ալլա Վարդանյան, Գրետա Մեջլումյան:

Հունիսի 21-ին Երևանի պետական կամերային թատրոնում կներկայացվի«Սիրո խոստովանություն» պիեսը: Հեղինակ և բեմադրիչ՝ Արա Երնջակյան: Երաժշտական ղեկավար՝ Վահե Գրիգորյան: Ներկայացումը նվիրված է Երևան քաղաքի 2797-ամյակին: Սա մեր սիրելի մայրաքաղաքի պատմությունն է` համեմված երնջակյանական քնարական հումորով և Երևանին նվիրված հին ու նոր սիրված երգերով: «Սիրո խոստովանությունը» ջերմ, տեղ-տեղ մի փոքր թախծոտ և անչափ զգացմունքային պատմություն է Երևանի և երևանցիների մասին: Դերերում՝ Անի Գրիգորյան Հասմիկ Դանիելյան, Ռաֆայել Երանոսյան, Սենիկ Բարսեղյան, Վահե Զիրոյան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: