Հայերեն   English   Русский  

Փրկարարները վերսկսել են կորած երեխայի որոնողական աշխատանքները (թարմացված)


  
դիտումներ: 391

Հունիսի 13-ին, ժամը 09:50-ին Արմավիրի մարզի Արագած,

Այգեշատ, Աղավնատուն, Լեռնամերձ, Ամբերդհամայնքներում և մոտակա դաշտավայրերումորոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել Արմավիրի մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:

«Կոնտինենտալ» ռեստորանային համալիրին հարակից տարածքում որոնողական աշխատանքներ իրականացնելու համար դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:Ժամը 12:02-ինորոնողականաշխատանքներն ավարտվել են անարդյունք:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 14 փրկարար ծառայող և վերոնշյալ համայնքների բնակիչները` համայնքապետերի գլխավորությամբ:

Փրկարարները բարձրախոսի միջոցով իրազեկել են բնակչությանը, մարդաշատ վայրերում փակցվել են երեխայի լուսանկարները, համայնքի ղեկավարների կողմից հովիվներին դիտարկումների համար բաժանվել են հեռադիտակներ:

Ժամը 21:20-ի սահմաններում որոնողական աշխատանքները վերսկսվել են:

Որոնողական աշխատանքներին մասնակցում են 12 փրկարար, 50 կամավոր, ոստիկանության աշխատակիցներ և 2 կինոլոգ՝ շներով, Արմավիրի մարզի Արագած և Աղավնատուն գյուղերում ու հարակից դաշտերում, 9 փրկարար՝ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի Զոնալ թաղամասում:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: