Հայերեն   English   Русский  

Գյումրու նորակառույցների առաստաղները փլվում են


  
դիտումներ: 218

Գյումրու նորակառույց Մուշ 2 թաղամասում նորից բնակարանի առաստաղի ծեփոնները փոկվել թափվել են: Հասմիկ Վլասյանի ընտանիքը երկու տարի առաջ է բնակարանը ձեռք բերել:

Գյումրու նորակառույցների առաստաղները փլվում են

Ընդամենը մեկ տարի են ապրել այնտեղ, նախորդ տարվա այս օրերին էլ ընտանիքը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Հայաստան են վերադարձել մեկ շաբաթ առաջ՝ մի փոքր հանգստանալու համար:
Տանտիրուհին երեխաների հետ եկել է, բնակարանի դուռը բացել, փորձել մաքրություն կատարել:
՛՛Ցերեկը, մոտավորապես 2-3-ի կողմ էր, ճռճռոց լսեցի, էրեխեքին տանից դուրս հանեցի: Բայց էլ ոչ մի բան, նորմալ էր ամեն ինչ: Երեկոյան արդեն 7:30-8:00-ի կողմերն էր երևի, էրեխեքն ու հայրս նստած էին, ես ննջարանում գործ էի անում. Արամիկս վազեց, թե՝ մամա էլի ճռճռոց է գալիս: Բոլորին նորից դուրս տարա տնից, հասել էինք ննջասենյակի մոտ, ավելի բարձր ճռճռոցներ լսվեցին ու էդ թփվելու ձայնը՛՛, - պատմում է Հասմիկը:
Առաստաղից թափված շինանյութը հարևանների օգնությամբ հավաքել պարկերն են լցրել, բայց դեռ վախենում են՝ նորից մի բան չպոկվի:
Թաղամասը սպասարկող համատիրության ղեկավարն էլ նշում է մոտ 2-3 տարի է նորակառույց թաղամասում նման դեպք չէր գրանցվել, բայց առաստաղների պոկվելը նորություն չէ. ՛՛Սա շինարարական թերություն է, որն անընդհատ պետք է շարունակվի: Չեն օգտագործել այն շինանյութը, որը հարկավոր էր՛՛:
Համատիրություն կօգնի բնակիներին վերականգնել վնասը, բայց կառուցապատողի թողած թերությունները իր ուսերին մշտապես կրել չի կարող:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: