Հայերեն   English   Русский  

​Գյումրիում որոշել են՝ կաթողիկոսի հրաժարականի պահանջով հանդիպել թեմի առաջնորդին


  
դիտումներ: 2588

՛՛Նոր Հայաստան, նոր հայրապետ՛՛ շարժումը Գյումրիում հանրային քննարկում է անցկացրել և որոշել հետագա քայլերի հաջորդականությունը:

Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում նախաձեռնության անդամներն ու հետաքրքրվողները ներկայացրել են շարժման նպատակներն ու ստեղծման պատճառները:

՛՛Բոլորիս համար քաջ հայտնի է, որ հայ առաքելական եկեղեցին ոչ միայն կրոնական կազմակերպություն է, այլև ազգային հաստատություն՛՛, - այսպես սկսվեց հանդիպումը Գյումրիում:

Նախաձեռնության անդամ Ղարիբ Հարությունյանը նշեց. ՛՛Ելնելով ստեղծված իրավիճակից և առկա մարտահրավերները հաշվի առնելով ստեղծվել է ՛՛Նոր Հայաստան, նոր հայրապետ՛ նախաձեռնող խումբը, որը օրեցօր վերածվում է շարժման՛՛: Իսկ շարժման նպատակը, ըստ բանախոսների, ոչ այլ ինչ է, քան հայ եկեղեցու բարենորոգումն ու հզորացումը:՛
՛՛Շարժումը որևէ անձնական շահ չի հետապնդում: Շարժման մեջ կան հոգևորականներ՝ Հայր Կորյունը և Տեր Կորյունը, ինչպես նաև սարգավակներ ու դպիրներ: Հետևաբար, սա եկեղեցու ներսում առաջացած շարժում է և հայ եկեղեցին պարտավոր է հաշվի նստել շարժման և նրա պահանջների հետ՛՛:
Քննարկմանը առաջարկ եղավ կաթողիկոսի հրաժարականի հանրային պահանջը, քննարկված հարցերը ներկայացնել Շիրակի թեմի առաջնորդին: Այդ նպատակող, նախաձեռնության ներկայացուցիչներըառաջիկայում հանդիպում կկազմակերպեն թեմի առաջնորդի և շիրակցի հավատացյալների միջև, իսկ հետագա քայլերը պարզ կդառնան Միքայել սրբազանի հետ հանդիպումից հետո:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: