Հայերեն   English   Русский  

Թրամփը բացատրել է Ռուսաստանին G7- ին վերադարձնելու անհրաժեշտությունը


  
դիտումներ: 149

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում բացատրել է իր կարծիքը Ռուսաստանին G7 վերադարձնելու անհրաժեշտության վերաբերյալ: Գրում է Gazeta.ru-ն:

Թրամփը խոստովանել է, որ Կանադայի Քվեբեկում կայացած G-7 գագաթնաժողովի մասնակիցները ժամանակի 25%-ը տրամադրել են Ռուսաստանի քննարկմանը:

«Եվ ես ասացի, որ ավելի լավ կլիներ, եթե նրանք (Ռուսաստանի ներկայացուցիչները) այստեղ լինեին», - ասել է ԱՄՆ նախագահը:

Նա նաև նշել է, թե ինչ հարց կուղղեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա ներկա գտնվեր G7 գագաթաժողովին:

Ավելի վաղ Թրամփը ասել էր, որ օգտակար կլիներ, եթե Ռուսաստանը վերադառնա G8: Նրա խոսքերով` գագաթնաժողովում որոշ ներկայացուցիչների այդ գաղափարն այնքան էլ դու չի եկել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: