Հայերեն   English   Русский  

Պետդեպարտամենտը հերքել Սիրիայում քիմիական զենքի կիրառմամբ սադրանքների նախապատրաստումը


  
դիտումներ: 193

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Հեզեր Նաուերթը հայտարարել է, որ Սիրիայում Միացյալ Նահանգների զինվորականների ներգրավմամբ նախապատրաստվող սադրանքի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Գրում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ պաշտպանության նախարարությունում հայտնել էին, որ ԱՄՆ կոալիցիան պատրաստվում է Սիրիայում նոր օդային հարված հասցնել: Դրա համար հիմք կծառայի քիմիական նյութերի օգտագործման մասին բեմադրված տեսանյութը: Գերատեսչության տվյալներով` սադրանքը պատրաստվում է «Սիրիական ազատ բանակի» կողմից` ԱՄՆ զինված ուժերի աջակցությամբ:

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կեղծ պնդում է, որ ամերիկյան զորքերը և «Սիրիական ազատ բանակը» Սիրիայում բեմադրված քիմիական զենքի կիրառում են նախապատրաստում», - գրել է Նաուերթը թվիթերում:

Նրա խոսքերով` Միացյալ Նահանգները հավատարիմ է քիմիական զենքի արգելքի մասին կոնվենցիային, իսկ այդ նույն ընթացքում Ռուսաստանը թունավոր գազ է օգտագործել Սոլսբերիում և պաշտպանում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին քիմիական զենքի կիրառման վերաբերյալ հերթական մեղադրանքներից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: