Հայերեն   English   Русский  

ԵԽԽՎ ամառային նստաշրջանի շրջանակներում կքննարկվեն Ադրբեջանի նախագահական ընտրությունների արդյունքները


  
դիտումներ: 198

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի շրջանակներում հունիսի 25-ին կներկայացվի ռումինացի պատգամավոր Ռիեկարդ Մադեի՝ Ադրբեջանում ապրիլի 11-ին կայացած արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքները:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, այդ մասին նշված է ԵԽԽՎ-ի կայքում տեղ գտած հաղորդագրությունում: Զեկույցը, առաջարկություններն ու գնահատականները դեռևս չեն հրապարակվել: Ակնկալվում է, որ զեկույցում իրավական գնահատական է տրվելու այդ ընտրություններին, դրանց՝ Եվրոպայի խորհրդի չափանիշներին և ժողովրդավարության նորմերին համապատասխանելուն:

Նման քննարկումներն արդեն առաջացրել են պաշտոնական Բաքվի բողոքը, և ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովն իր դժգոհությունն է հայտնել նստաշրջանի շրջանակներում Ադրբեջանի նախագահական ընտրությունները քննարկելու որոշման առնչությամբ:

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները կայացել են սույն թվականի ապրիլի 11-ին: Ադրբեջանում հերթական նախագահական ընտրությունները պետք է կայանային 2018 թ-ի հոկտեմբերին: Իլհամ Ալիևը Ադրբեջանի նախագահ է 2003 թ-ից: Համաձայն 2016 թ-ին երկրում իրականացված սահմանադրական փոփոխությունների՝ Ադրբեջանի նախագահը երկիրը ղեկավարելու է 7 տարի ժամկետով: Ըստ ադրբեջանական պաշտոնական տվյալների՝ Իլհամ Ալիևի օգտին քվեարկել է 86.02 տոկոսը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: