Հայերեն   English   Русский  

Նոր շրջադարձ Ջոլիի և Փիթի ամուսնալուծության գործընթացում


  
դիտումներ: 716

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը, որոնց շուրջ երկու տարի է չի հաջողվում ամուսնալուծվել (հիմնականում երեխաների խնամակալության հարցով տարաձայնությունների պատճառով) չեն զիջում միմյանց և շարունակում դատարանում պարզաբանել իրենց հարաբերությունները: Արևմտյան ԶԼՄ-ների փոխանցմամբ` դատավարության ընթացքում փոփոխություններ են գրանցվել և 54-ամյա դերասանին թույլ են տվել առանց որևէ սահմանափակման բջջային հեռախոսով շփվել սեփական երեխաների հետ: Գրում է Spletnik.ru-ն:

«Դա շատ կարևոր է, որ Բրեդը կարող է զանգահարել նրանց ցանկացած ժամանակ նրանց սեփական հեռախոսահամարներով: Կարող եմ ենթադրել, որ ավելի վաղ նա փորձում էր զանգահարել նրանց Անջելինայի միջոցով: Եվ նա պարզապես չէր պատասխանում Փիթի հեռախոսազանգերին կամ հայտնում, որ երեխաները տեղում չեն, իսկ դատարանը թույլ է տվել դերասանին զանգահարել սեփական երեխաներին առանց Ջոլիի միջնորդության», - հայտարարել է ընտանեկան իրավունքի փաստաբան Դևիդ Գլասը:

«Ավելին, սահմանափակելով Բրեդ Փիթի և երեխաների շփումը` 43-ամյա Անջելինա Ջոլին կարող է զրկվել միանձնյա խնամակալությունից, եթե չնպաստի երեխաների և նրանց հոր միջև հարաբերությունների բարելավմանը: Շատ կարևոր է, որպեսզի վեց երեխաներից յուրաքանչյուրը ամուր և առողջ հարաբերություններ ունենա ոչ միայն մոր, այլ նաև հոր հետ», - հայտարարել է դատավորը:

Դատարանը նաև որոշել է, որ տաս օրվա ընթացքում քանի դեռ Ջոլին Լոնդոնում նկարահանվում է «Մալիֆիսենթը 2» ֆիլմում, Փիթը օրական 4 ժամ կանցկացնի երեխաների հետ, ինչպես նաև նրանց հետ միասին ընտանեկան հոգեբանի կայցելի: Իսկ Ջոլիին չի թույլատրվել ներկա գտնվել երեխաների և Փիթի հանդիպումներին:

Հիշեցնենք, որ վերջերս Ջոլիին մոտ կանգնած աղբյուրը հայտնել էր, որ դերասանուհին պլանավորել է մի քանի ամսով Եվրոպա մեկնել նոր ֆիլմի նկարահանման աշխատանքներին մասնակցելու նպատակով և երեխաներին իր հետ վերցնել` զրկելով Փիթին երեխաների հետ պարբերաբար տեսնվելու հնարավորությունից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: