Հայերեն   English   Русский  

«Սասնա ծռերի» անդամ Արթուր Մելքոնյանը ազատ արձակվեց


  
դիտումներ: 949

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում է ՊՊԾ գնդի գործով 11 ամբաստանյալների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի քրեական գործով դատական նիստին պաշտպան Մուշեղ Շուշանյանն ու Անուշ Մխիթարյանը դատարանին միջնորդություն ներկայացրեցին ամբաստանյալ Արթուր Մելքոնյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

Արթուր Մելքոնյանն ազատ արձակվեց կալանքից: Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: