Հայերեն   English   Русский  

Կամչատկայի մերձակայքում 5,0 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել


  
դիտումներ: 405

Խաղաղ օվկիանոսի ջրատարածությունում` Կամչատկայի մերձակայքում, 5,0 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել: Գրում է Russian.rt.com-ը:

Գրանցված երկրաշարժի մասին տեղեկություն տարածել է ՌԴ ԱԻՆ-ի Կամչատայի տարածքային բաժանմունքը` հղում անելով Օբնինսկ քաղաքի հրատապ տեղեկատվական ծառայության տվյալներին:

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են 40 կմ խորության վրա:

«Սեյսմիկ իրադարձության մագնիտուտը 5 է կազմել: էպիկենտրոնը գտնվել է Ալեուտսկի շրջանի Նիկոլսկոե գյուղից 138 կմ հարավ-արևելք», - նշել են գերատեսչությունում:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հավելել են, որ սեյսմիկ իրադարձությունը բնակավայրերում չի զգացվել:

Ցունամիի առաջացման վտանգի մասին չի հայտարարվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: