Հայերեն   English   Русский  

Թրամփը շնորհավորել է հայազգի կուսակցին` Նևադայում տարած հաղթանակի կապակցությամբ


  
դիտումներ: 1029

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է հայազգի իր կուսակից, քաղաքական գործիչ և գործարար Դենի Թարխանյանին Նևադա նահանգում ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախնական ընտրություններում հաղթանակ գրանցելու կապակցությամբ: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Շնորհավորում եմ Դենի Թարխանյանին Նևադայում Հանրապետական կուսակցության նախնական ընտրություններում մեծ հաղթանակի կապակցությամբ: Դենին քրտնաջանորեն աշխատել է և հասել գերազանց արդյունքների: Հաջողություն նոյեմբերին», - գրել է Թրամփը թվիթերում:

Իր հերթին, հայտնի ամերիկացի բասկետբոլի մարզիչ Ջերի Թարխանյանի որդին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին` նշելով, որ իրենք ջանասիրաբար պայքարում են նոյեմբերին հաղթանակի համար (ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ), քանի որ գիտեն, որ «Ամերիկան առաջին տեղում» ամրապնդում է ամերիկյան հասարակությունն ու պետությունը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ընդունել էր ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: