Հայերեն   English   Русский  

Ֆրանսիայում ահաբեկչություն է կանխվել


  
դիտումներ: 366

BFMTV հեռուստաընկերության փոխանցմամբ` Ֆրանսիայի իրավապահ մարմինները երկրի կենտրոնական հատվածում նախապատրաստվող ահաբեկչություն են կանխել: Գրում է Russian.rt.com-ը:

Հաղորդվում է, որ սույն գործով Սենա և Մարնա դեպարտամենտում (Փարիզի Իլ-դը-Ֆրանս շրջան) ձերբակալվել են 21 և 22 տարեկան երիտասարդներ:

Հեռուստաընկերության աղբյուրի խոսքերով` կալանավորվածների մոտ դանակներ և դյուրավառ նյութեր են հայտնաբերվել: Նշվում է նաև, որ կալանավորված տղամարդիկ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմնակիցներ են եղել:

Ավելի վաղ Ֆրանսիայում մեղադրանք էին առաջադրել 2015 թ. Փարիզում ահաբեկչական հարձակումների պատրաստման մեջ կասկածվողներից մեկին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: