Հայերեն   English   Русский  

Ոստիկանությունը Կապանում 6 միլիոն դրամի յուրացման դեպք է բացահայտել


  
դիտումներ: 401

Ոստիկանության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Սյունիքի մարզային վարչության և ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները հունիսի 13-ին մոտ 6 միլիոն դրամի յուրացման դեպք են բացահայտել:

Ինչպես Անկախին հայտնեցին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնի» տնօրենի միջնորդությամբ, «Հուսո Երիցուկ» հասարակական կազմակերպության գործադիր նախագահը 2017թ. կազմակերպությունում որպես աշխատողներ գրանցել է 7 քաղաքացու:

Զբաղվածության պետական գործակալության կողմից յուրաքանչյուր աշխատողի վերապատրաստման համար կազմակերպությանը փոխանցվել է 200.000 դրամ, սակայն նրանք իրականում չեն հաճախել աշխատանքի, և փոխանցված ընդհանուր գումարը, որն աշխատավարձերի հետ կազմում է մոտ 6.000.000 դրամ, յուրացվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: