Հայերեն   English   Русский  

Տիգրան Բալայանը մեկնաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի հայտարարությունը


  
դիտումներ: 446

Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնության մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունն այն մասին,

թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում Մոսկվայում չի կայանա, քանի որ Ռուսաստան է ժամանել Հայաստանի վարչապետը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն ընդգծեց, որ Դմիտրի Պեսկովը շատ կոռեկտ պատասխան է տվել ռուս լրագրողի ոչ կոռեկտ հարցին:

«Ռուս լրագրողը հարցրել է Մոսկվա կատարած այցի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին, ինչին պարոն Պեսկովը շատ կոռեկտ պատասխան է տվել, որ Հայաստանի նախագահը Մոսկվա չի ժամանել»,- ասաց Բալայանը:

Նա ընդգծեց, որ խնդիրն ավելի շատ այդ լրագրողի անտեղյակության մեջ է: «Հավանաբար, այդ լրագրողը տեղյակ չի եղել, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ են եղել և արդեն երկրի փաստացի ղեկավարը վարչապետն է: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ այդ լրագրողն անհայտ լրատվամիջոցից է եղել»,- ասաց Տիգրան Բալայանը:

Նա նաև հավելեց, որ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակն արդեն հայտարարել էր, որ Մոսկվայում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: