Հայերեն   English   Русский  

Սելենա Գոմեսը իսկապես «տգեղ» է


Նորաձևության դիզայներ Ստեֆանո Գաբբանա


  
դիտումներ: 634

Իտալացի դիզայներ Ստեֆանո Գաբբանան Սելենա Գոմեսին ինստագրամի իր էջում անվանել է «տգեղ»:

Dolce & Gabbana-ի դիզայների այս մեկնաբանությունը համացանցում բուռն քննարկումների տեղիք է տվել:

Վերջինս իր մեկնաբանությունն իտալերենով արել է, երբ երգչուհու կարմիր գորգի լուսանկարները տեղադրվել են The Catwalk Italia նորաձևության բլոգում:

Վերնագրում երկրպագուներին հորդորվում էր ընտրել իրենց սիրելի տեսքը, սակայն Գաբանան իտալերենով արձագանքել է,որ Սելենան իսկապես շատ տգեղ է:

Իտալացի դիզայները նաև դրականորեն է արձագանքել մեկ այլ օգտատերի այն մեկնաբանությանը, որ Սելենան նման է պոմերական շան:

Դիզայների մեկնաբանությանը հետևել են երգչուհու ֆան-բազայի արձագանքները: Որոշ օգտատերեր Դիզայների վարքագիծը որակել են որպես «անհարգալից» եւ «զզվելի»:

Երգչուհու ընկերներից Ջուլիա Միխելսը թվիթերյան իր էջում մեկնաբանություն է արել ի պաշտպանություն ՍԵլենայի՝ գրելով, որ Երգչուհին աշխարհի ամենլավ մարդկանցից է, թե արտաքնապես, և թե ներքուստ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: