Հայերեն   English   Русский  

Թուրքիայի ՌՕՈւ-ն չեզոքացրել է 26 ՔԲԿ-ականների


  
դիտումներ: 365

Թուրքիայի ռազմաօդային ուժերը հունիսի 12-ին Իրաքի հյուսիսում գտնվող Քանդիլի լեռների շրջանում անցկացված օդային գործողության շրջանակներում չեզոքացրել են երկրում արգելված Քրդական բանվորական կուսակցության (PKK) 26 անդամների:

Այս մասին նշված է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ հունիսի 15-ին տարածած հաղորդագրությունում:

Ըստ տեղեկության՝ 2015 թ-ի հուլիսին Թուրքիայում PKK-ի հետ զինված հակամարտության վերսկսումից հետո քուրդ ապստամբերի հարձակման արդյունքում մահացել է ավելի քան 900 զինվորական և ոստիկան, ինչպես նաև՝ մոտ 500 խաղաղ բնակիչներ: Համաձայն Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալների՝ այդ ընթացքում անվտանգության ուժերը չեզոքացրել են Քրդական բանվորական կուսակցության ավելի քան 10 հազար անդամների: Իրաքի հյուսիսում գտնվում են PKK-ի բազաներ, որոնց դեմ Թուրքիայի զինված ուժերը օդային և ցամաքային գործողություններ են անցկացնում:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ավելի վաղ հայտարարել է, որ Իրաքի հյուսիսում գտնվող Հայքուրք շրջանում գտնվող շատ օբյեկտներ անցել են թուրքական զինված ուժերի հսկողության տակ: Նրանք 26-27 կմ առաջացել են Իրաքի տարածքների խորքեր: Թուրքիայի զինված ուժերի վերջնական նպատակցը Քանդիլի լեռների շրջանն է, որտեղ տեղակայված են PKK-ի ճամբարները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: