Հայերեն   English   Русский  

«Իմ՝ ​Արցախ գնալը կախված է Հայաստանի իշխանությունների որոշումից». Սամվել Բաբայան


  
դիտումներ: 873

«Իմ՝ Արցախ գնալը կախված է Հայաստանի իշխանությունների որոշումից»:

Այսօր կալանքից ազատ արձակվելուց անմիջապես հետո հայտարարեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։

«Եթե Հայաստանի իշխանությունները, Հայաստանի հասարակությունը որոշեն, որ ե´ս պետք է այնտեղ լինեմ, ուրեմն ե´ս կլինեմ այնտեղ։ Բայց ներկա վիճակում Բաբայանը ոչ մի տեղ ոչ մտադիր է գնալ, ոչ մտադիր է «դեստաբիլիզացիա» անի, ինչ-որ խնդիրներ դնի։ Դա շատ լուրջ, պետական խնդիր է», - ասաց նա լրագրողների հետ զրույցում:

Արձագանքելով դիտարկմանը, թե մամուլում հրապարակումներ կան, որ Բաբայանը պատրաստվում է մեկնել Արցախ, նա ասաց.

«Ովքեր այդպիսի բաներ են հայտարարում, մի պահ պետք է մտածեն ու հասկանան, եթե գիտեն, թե այդ պատասխանատվությունն ամեն մեկը կարող է գնալ ու վերցնել իր վրա, ուրեմն ապուշ են։ Այ տենց բառերով կարող եմ արտահայտվել։ Չի կարելի. Ղարաբաղն այսօր շատ վտանգավոր գոտի է ու չի կարելի այնտեղ խաղալ»։

Դիտարկմանը, որ Բակո Սահակյանը չի առաջադրվելու 2020 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, Սամվել Բաբայանն արձագանքեց.«Թողեք՝ մինչև 20 թիվը Ղարաբաղը խաղաղ ապրի, եթե ապրի: Շատ վատ վիճակում է: Էնպես չի, որ դուք միանգամից որոշել եք և 20 թվին, թե ինչ կլինի, ցույց կտա ժամանակը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: