Հայերեն   English   Русский  

​Արթուր Իշխանյան.Խոհեր առ 15.12.2018


ֆբ գրառում


  
դիտումներ: 3763

ա/ ԳՊԿ-ի նախագահի վերանշանակման վերաբերյալ։

Ես անձամբ երբեք չեմ տեսել կոռուպցիոն դրսևորումներ Գիտպետկոմի գործունեության մեջ։ Ավելին՝ նման բան չեմ լսել նաև ինձ ծանոթ որևէ ֆիզիկոսից։ Իսկ ֆիզիկայի ոլորտը լավ եմ ճանաչում։ Արդար է ասել, որ Սամվել Հարությունյանին հաջողվել է համակարգել տարիներ շարունակ բարձիթողի վիճակում գտնվող ոլորտը և ստեղծել հիրավի աշխատող կառույց։

բ1/ ԲՈՀ-ի նախագահի փոփոխության վերաբերյալ
Ըստ իս, Լիլիթ Արզումանյանը շատ արժանավոր նախագահ էր՝ հավասարակշռված ու բանիմաց, հետևողական, սկզբունքային և իր գործին լիարժեք տիրապետող։ Նրա ներդրումը համակարգում անուրանալի է` նրան հաջողվեց ճնշել կոռուպցիան և առավելագույնս դիմակայել արտաքին ծանրագույն ճնշումներին։ Այժմ ոչինչ իրեն չէր խանգարելու արհեստավարժ կերպով շարունակելու ղեկավարել կառույցը և թույլ չտալու որևէ կոռուպցիոն դրսևորում համակարգում։ Ցավում եմ իր ազատման նման եղանակի համար և ուրախ եմ, որ նախարարն ընդունում ու փորձում է ուղղել սխալը։

Հ.Գ.1 Այժմ գոնե նման կադրի ուժերը անհրաժեշտ է կիրառել՝ մեկ այլ կառույց ոտքի հանելու։
բ2/ ԲՈՀ-ի նախագահի փոփոխության վերաբերյալ

Ինչ վերաբերում է ԲՈՀ-ի նորանշանակ նախագահին՝ Սմբատ Գոգյանին, ապա` Սմբատն իրոք արժանավոր դեպք է։ Բացի այն, որ նա տաղանդավոր մարդ է ու լավ գիտնական, նաև ունի գծեր, որոնց շնորհիվ կարող է է՛լ ավելի լավացնել ու նորացնել ցանկացած համակարգ։ Գիտելիք, եռանդ, ուղղամտություն և անկաշառություն։
Հ.Գ.2 Այնուամենայնիվ, ըստ իս, Սմբատին տանել մի տեղ, որն արդեն իսկ կարգաբերված է, նույնն է, որ հրթիռը կիրառվի որպես ուղղաթիռ։ Ճիշտ կլիներ, որ Լիլիթ Արզումանյանը շարունակեր ղեկավարել ԲՈՀ-ը, իսկ Սմբատի ուժերն ուղղվեին մեկ այլ ոլորտի կարգաբերման, որտեղ ավելի մեծ ճիգեր ու անզիջում պայքար է պահանջվում, որտեղ իրապե՛ս պետք կգան նրա անկոտրում, անկաշառ, պրպտուն և ստեղծագործ որակները։ Օրինակ (որպես վարկած), կարելի էր նրան «գործուղել» Հայաստանի երիտասարդական հիմնադրամ, որտեղ նա շատ արագ հեղափոխություն կաներ, ամեն ինչ իր տեղը կդներ` «բազեներից», «սաքուլիկներից» և նման երևույթներից հետք չէր մնա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: