Հայերեն   English   Русский  

ՆԱՏՕ-ն մտադիր է ակտիվացնել Ռուսաստանի հետ երկխոսությունը.​ Ստոլտենբերգ


  
դիտումներ: 448

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ դաշինքը մտադիր է ակտիվացնել երկխոսությունը Ռուսաստանի հետ: Գրում է Russian.rt.com-ը:

«Ռուսաստանի նկատմամբ մեր մոտեցումը` զսպվածությունն ու երկխոսությունն է: Ռուսաստանի հետ մեր երկխոսությունը հեշտ չէ: Սակայն որքան բարդ են մեր հարաբերությունները, այնքան երկխոսության անհրաժեշտությունը մեծ է», - ասել է Ստոլտենբերգը:

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն երբեք չի դադարեցնի երկխոսությունը Ռուսաստանի հետ և ավելի սերտ հարաբերություններ կհաստատի վերջինիս հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: