Հայերեն   English   Русский  

Վազգեն Մանուկյանը Հանրային խորհրդի և իր անունից ցավակցագիր է հղել Իգոր Մուրադյանի մահվան կապակցությամբ


  
դիտումներ: 3437

Կյանքից հեռացավ Ղարաբաղյան շարժման հիմնադիր,

Արցախի ազատագրական պայքարում անգնահատելի ավանդ ունեցած գործիչ Իգոր Մուրադյանը:

Շարժման հաղթանակից հետո, երբևէ չլինելով իշխանության մեջ, նա շարունակեց պայքարել ազատ ու անկախ Հայաստանի և Արցախի զարգացման համար արդեն իբրև խորաթափանց քաղաքագետ ու վերլուծաբան, որի քաղաքական վերլուծություններն ու մտքերը մշտապես հետաքրքրություն էին առաջացնում հանրության շրջանում:

Հանրային խորհրդի և անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում Իգոր Մուրադյանի ընտանիքին, հարազատներին, գաղափարակիցներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: