Հայերեն   English   Русский  

Լիկա Թումանյան.​Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը՝ հակապետական քարոզչություն մասին, հարցեր առաջացրեց


ՖԲ -յան գրառում


  
դիտումներ: 10816

Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը՝ հակապետական քարոզչություն մասին, հարցեր առաջացրեց։ Ինչ է նշանակում "հակապետական"?

Արդյոք որևէ փաստաթղթում կա դրա սահմանումը? Իշխանության քննադատությունն ընկալել որպես հակապետական քարոզչություն? Արդյոք սրա մեջ հակասություն չկա խոսքի և մամուլի ազատության հռչակված սկզբունքի հետ?

Եթե կա սահմանված օրենք, և օրենքի խախտում, ապա, ըստ իս, օրինախախտի անուն/անվանումը պետք է հնչի հստակ, մեղադրանքը պիտի լինի հասցեական և հիմնավորված, և ոչ թե ակնարկներով , ինչև կարող է նաև որպես քողարկված սպառնալիք ընկալվել գործադիր իշխանության կողմից:
Հ.Գ. Ռադիոլուր լրատվականը համապատասխան հարցումներ է հղելու և վարչապետի մամուլի գրասենյակ, և խոսքի ազատության պաշտպանության տարբեր կառույցներ և ՀԿ-ներ, երեկոյան հիմնական թողարկման ընթացքում կներկայացնենք այն ամենը, ինչ կհաջողվի հավաքել այս թեմայի շուրջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: