Հայերեն   English   Русский  

Շատ երջանիկ եմ Հայաստանի համար. Գարո Փայլան


  
դիտումներ: 482

Թուրքիայում ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հարցազրույց է տվել թուրքական «Բիանեթ» կայքին՝ անդրադառնալով Հայաստանի քաղաքական վերջին զարգացումների առնչությամբ:

Հարցազրույցի ընթացքում Փայլանը հիշեցրել է, որ 2017 թ-ի սեպտեմբերին այցելել է Հայաստան, որի շրջանակներում ցանկացել է հանդիպել բոլոր քաղաքական կուսակցությունների հետ: «Այն ժամանակ Փաշինյանի ղեկավարած «Ելք» կոալիցիան էլ կար: Ինձ ասացին, որ նրանք փոքր կուսակցություն են, և հանդիպելու կարիք էլ չկա: Ես ասեցի. «Ո՛չ, այն շատ կարևոր կուսակցություն է, իմ կուսակցության որդեգրած մտածելակերպին շատ նման է: Այն մի կուսակցություն է, որը պաշտպանում է արդարությունը, հավասարությունն ու կանանց իրավունքները»: Փաշինյանի հետ հանդիպմանը նշել եմ, որ Հայաստանն արժանի է նրան կուսակցության պես կուսակցություն ունենալուն: Չէի սպասում, որ դա այդքան արագ տեղի կունենա, սակայն 6 ամիս անց իսկապես անարյուն ու ժողովրդավար հեղափոխությամբ նրանք եկան իշխանության»,- նշել է Փայլանը:

Հայազգի պատգամավորն ընդգծել է, որ շատ երջանիկ է, ոգևորված է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների երկխոսության գնալու, հարաբերություններ ստեղծելու պատրաստակամություն է հատնել: Գարո Փայլանը հուսով է, որ Թուրքիայում նույնպես ժողովրդավարական իշխանություն կհաստատվի, որը թույլ կտա բացել երկու երկրների սահմանները։

«Էրզրումի, Մուշի, Բիթլիսի պատմությունը Երևանի պատմությունից զատ չի կարող լինել, այդ պատմությունը մեկն է։ Մենք պետք է հաշտվենք Անատոլիայի պատմական իրողության հետ»,- հավելել է Գարո Փայլանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: