Հայերեն   English   Русский  

Քիմ Քարդաշյանը կարող է դառնալ Միացյալ Նահանգների նախագահ. հայտնի հայուհին պատասխանել է CNN-ի հարցին


  
դիտումներ: 12692

Հայկական արմատներով, ամերիկացի մոդել և ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք չի նախատեսում ԱՄՆ նախագահ դառնալ, չի բացառել իր թեկնածության առաջադրման հավանականությունը: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Երբեք մի ասա երբեք, բայց դա չի նշանակում, որ ես պատրաստվում եմ առաջադրվել», - հայտարարել է Քարդաշյանը CNN հեռուստաընկերությունով հեռարձակվող TheVanJonesShow-ի շրջանակներում:

Քարդաշյանը նշել է նաև, որ մեծ հաղթանակ է համարում այն հանգամանքը, որ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահը մեղմացրել է Էլիս Ջոնսոնի պատիժը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ և խնդրել մեղմացնել թմրանյութեր պահելու համար ցմահ դատապարտված Էլիս Ջոմսոնի պատիժը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: