Հայերեն   English   Русский  

ՆԱՏՕ-ի միասնությունը վտանգված է. Ստոլտենբերգ


  
դիտումներ: 519

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքի միասնությունը վտանգված է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև առկա տարաձայնությունների պատճառով: Գրում է Russian.rt.com-ը:

«ԱՄՆ-ի և այլ դաշնակիցների միջև առկա են իրական տարաձայնություններ առևտրի, կլիմայի փոփոխության և Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ», - The Guardian պարբերականը մեջբերում է դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքերը:

Նրա խոսքերով` այդ տարաձայնությունները իրական են և չեն կարող անհապաղ անհետանալ:

Ստոլտենբերգը նշել է, որ որևէ տեղ «քարի վրա փորագրված չէ», որ «տրանսատլանտյան պայմանագիրը միշտ բարգավաճելու է», բայց դա չի նշանակում, որ այդ ճեղքումն անխուսափելի է:

Ընդ որում` նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն բարձրացնում է Եվրոպայի անվտանգության հակվածությունը, իսկ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը Դոնալդ Թրամփի ստանձնելուց հետո ամերիկյան կողմը մեծացրել է Եվրոպայում իր ներկայության ֆինանսավորումը 40%-ով:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած հեռախոսազրույցի շրջանակներում Թրամփը հայտարարել է, որ ԵՄ-ն առևտրի ոլորտում «ավելի վատն է, քան Չինաստանը»:

Հունիսի 7-ին Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կոչ էր արել G7- ի երկրներին հավատարիմ մնալ միջազգային կարգին` չնայած Թրամփի քաղաքական կուրսին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: