Հայերեն   English   Русский  

Նաիրի Պետրոսյանը հերքել է Սերժ Սարգսյանի՝ Մոսկվայում լինելու մասին լուրերը


ՖԲ -յան գրառում


  
դիտումներ: 376

Հայկական լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնությունում է,

իրականության հետ որևէ աղերս չունի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը:

«Այս «լուրն» ամբողջությամբ մտացածին է և իրականության հետ որևէ աղերս չունի»,- գրել է Նաիրի Պետրոսյանը:

Հայկական օրաթերթերից մեկը հրապարակում էր արել այն մասին, թե Սերժ Սարգսյանը Մոսկվայում է, նրան տեսել են Մոսկվայի հայկական եկեղեցում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: