Հայերեն   English   Русский  

Կանադայի Սենատը հավանության է արժանացրել մարիխուանայի օրինականացման մասին օրինագիծը


  
դիտումներ: 256

CBC հեռուստաընկերության փոխանցմամբ` Կանադայի Սենատը հավանության է արժանացրել երկրում մարիխուանայի օրինականացման մասին օրինագիծը: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվում է, որ օրինագծի օգտին քվեարկել են 52 խորհրդարանականներ, դեմ ` 29-ը, 2-ը` ձեռնպահ են մնացել:

«Ես ինձ ուղղակի հիասքանչ եմ զգում: Մենք հենց նոր ականատես ենք դարձել Կանադայի համար պատմական այս քվեարկությանը: 90-ամյա արգելքի ավարտը», - հայտարարել է սենատոր Թոնի Դինը:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն թվիթերում մեկնաբանել է տեղի ունեցածը:

«Մեր երեխաները հեշտությամբ կարող էին մարիխուանա ձեռք բերել: Դրանից օգտվում էին հանցագործները: Այսօր մենք փոխել ենք իրավիճակը: Մարիխուանայի օրինականացման և շրջանառության կարգավորման մեր պլանը արդեն Սենատի հավանությանն է արժանացել», - գրել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պորտուգալիայի խորհրդարանը քվեարկել է մարիխուանան բժշկական նպատակներով օգտագործման օրինականացման օգտին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: