Հայերեն   English   Русский  

​Յունկերը միգրացիայի հարցով ԵՄ արտակարգ հանդիպում է հրավիրել


  
դիտումներ: 333

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է միգրացիայի հարցերով Բրյուսելում ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպում հրավիրելու մասին: Գրում է Russian.rt.com-ը:

«Կիրակի օրը Բրյուսելում միգրացիայի և ապաստանի խնդիրներով ոչ պաշտոնական աշխատանքային խորհրդակցություն եմ հրավիրում, որպեսզի շահագրգիռ մի շարք պետությունների առաջնորդների և կառավարությունների հետ ԵՄ գագաթնաժողովի նախաշեմին եվրոպական լուծումներ գտնենք», - գրել է Յունկերը թվիթերում:

Ավելի վաղ Ֆրանսիան և Գերմանիան սատարել էին ապօրինի կողմնակի միգրացիային հակազդելու նպատակով ԵՄ-ի արտաքին սահմանների և Եվրոպական սահմանապահ Frontex ծառայութան ամրապնդման ծրագրին:

Բացի այդ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ ողջունում է միգրացիոն քաղաքականության հիմնական պլան ստեղծելու նախաձեռնությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: