Հայերեն   English   Русский  

Ստոլտենբերգը Սառը պատերազմից հետո ներկայիս իրավիճակն ամբողջ աշխարհում ամենավտանգավոր պահ է անվանել


  
դիտումներ: 430

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Սառը պատերազմի ավարտից հետո ներկայիս իրավիճակն ամենավտանգավորն է համարում: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին Ստոլտենբերգը հայտարարել է El Mundo հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում:

Ստոլտենբերգը հայտարարել է, որ Սառը պատերազմի ժամանակ ՆԱՏՕ-ի առաջ միայն մեկ մեծ մարտահրավեր էր առկա` Խորհրդային Միությունը:

Նրա խոսքերով` չնայած վտանգին, կայունությունն ու հստակություն է եղել:

«Այժմ աշխարհը շատ ավելի անկանխատեսելի է, ինչը մեզանից պահանջում է արձագանքել միաժամանակյա տարբեր ուղղություններով բխող սպառնալիքներին», - բացատրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ստոլտենբերգի խոսքերով` սպառնալիքների անորոշության վառ օրինակներից 2014 թ. «Իսլամական պետության» հանկարծակի հայտնվելն էր:

«Համաշխարհային մասշտաբով սա աշխարհում ամենավտանգավոր պահն է, գոնե Սառը պատերազմի ավարտից հետո», - ամփոփել է Ստոլտենբերգը:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ դաշինքի միասնությունը վտանգված է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև առկա տարաձայնությունների պատճառով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: