Հայերեն   English   Русский  

Նյու-Յորքի իշխանությունները ԱՄՆ վարչակազմի դեմ միգրացիոն քաղաքականության պատճառով դատական հայց կներկայացնեն


  
դիտումներ: 313

ԱՄՆ Նյու-Յորք նահանգի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ ներգաղթյալների նկատմամբ վարած միգրացիոն քաղաքականության պատճառով դատական հայց ներկայացնելու մտադրության մասին: Գրում է Russian.rt.com-ը:

Նրա խոսքերով` նման քաղաքականությունը խախտում է ներգաղթյալների սահմանադրական իրավունքները:

«Մենք չենք հանդուրժի, որպեսզի դաշնային կառավարությունը խախտի երեխաների և նրանց ծնողների սահմանադրական իրավունքները: Նյու Յորք նահանգը կգործի, և դատական հայց կներկայացնի, որպեսզի դադարեցնի ներգաղթյալների համայնքի վրա այս անսիրտ և կանխամտածված հարձակումները », - հայտարարել է Կուոմոն:

Ավելի վաղ Border Network for Human Rights կազմակերպության գործադիր տնօրեն Ֆերնանդո Գարսիան հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները իրավապաշտպան կազմակերպությունների աշխատակիցներին չեն թույլատրում մուտք գործել Միացյալ Նահանգների և Մեքսիկայի սահմանին գտնվող վրաններ, որտեղ գտնվում են մեքսիկացի անօրինական ներգաղթյալների երեխաները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: