Հայերեն   English   Русский  

​Պետնախարար Մարտիրոսյանը ծանոթացել է Ստեփանակերտում բնական աղետներից վնասված բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներին


  
դիտումներ: 414

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 20-ին ծանոթացել է մայրաքաղաքում օրերս կարկուտից և ուժեղ քամիների հետևանքով վնասվածբազմաբնակարան մի շարք շենքերի տանիքների կապիտալ և ընթացիկ վերանորոգման աշխատանքներին:

Աշխատանքային շրջայցի ժամանակ պետական նախարարին ուղեկցել են քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:Բնական աղետների հետեւանքների վերացման նպատակով հանրապետության նախագահի կողմից ստեղծված օպերատիվ շտաբի համակարգող պետնախարար Մարտիրոսյանը տեղերումհետաքրքրվել է շինաշխատանքներով: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել աշխատանքների որակին՝ հանձնարարելով պատասխանատուներին արդյունավետորենկիրառել վերահսկողական մեխանիզմները:

Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ կարկուտից, սելավներից և ուժգին քամիներից տուժած քաղաքացիներին կառավարությունը մենակ չի թողնելու, և արդեն քննարկվում է նաև բնական աղետներիցվնաս կրած հողօգտագործողներին պետական աջակցություն ցուցաբերելու որոշակի ձևաչափի ու ծավալների հարցը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: