Հայերեն   English   Русский  

Մանե Թանդիլյանը կշարունակի պաշտոնավարել


  
դիտումներ: 258

Մանե Թանդիլյանը կշարունակի աշխատել Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում։

Այս մասին կառավարության այսօրվա նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ համատեղ քննարկումների արդյունքում են այդպես որոշել։

«Մեր և հանրության միջև եղած բոլոր կասկածները պետք է փարատենք»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ մոտ երկու ամսում ներկայացնելու է պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ նոր նախագիծ և հույս ունի, որ հունվարի 1-ից կկարողանան իրագործել առաջարկվող լուծումները։

« Պարտադիր կուտակային համակարգն իրականում ամենաբարդ խնդիրը չէ, որին բախվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, խորքային խնդիրներ կան այստեղ աշխատելու: Շատ խնդիրներ կան և ես կաշխատեմ՝ այդ խնդիրների առաջանահերթությունը ձեզ ներկայացնելով ու լուծումներ տալով»,- ասաց նախարարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: