Հայերեն   English   Русский  

«Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ-ն պատրաստ է թռիչքներ իրականացնելուն


  
դիտումներ: 122

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանն այսօր՝ հունիսի 21-ին,

օդանավ շահագործողի վկայական է հանձնել Հայաստանում հիմնադրված «Արմենիան հելիքոփթերս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Ընկերությունն այսուհետ ամերիկյան Robinson R66 և մոտ ապագայում նաև եվրոպական AIRBUS EC130T2 ուղղաթիռներով ոչ կանոնավոր (չարտերային) չվերթներ կիրականացնի ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ ՀՀ քաղաքացիներին և զբոսաշրջիկներին հնարավորություն ընձեռելով տեսարժան վայրերը բացահայտել թռչնի թռիչքի բարձրությունից:

Ընկերության գործունեությունը կարող է նպաստել Հայաստանում փոքր ավիացիայի զարգացմանը և Հայաստանի հանդեպ զբոսաշրջիկների հետաքրքրության բարձրացմանը:

Հիշեցնենք, ընկերությունը նախատեսում է առաջիկա երեք տարիների ընթացքում իրականացնել շուրջ 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում և ստեղծել նոր աշխատատեղեր:

Ուղղաթիռով իրականացվող չվերթների մանրամասներին ծանոթանալու համար կարող եք դիմել ընկերությանը:

URL: http://www.gdca.am/article/224





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: