Հայերեն   English   Русский  

Թրամփը հրամանագիր է ստորագրել անօրինական ներգաղթյալների ընտանիքների բաժանման պրակտիկան դադարեցնելու մասին


  
դիտումներ: 188

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը արարողության ընթացքում հրամանագիր է ստորագրել, որով դադարեցվում է երկրում ապօրինի ներգաղթյալների ընտանիքների բաժանման պրակտիկան: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք կունենանք ուժեղ, շատ ամուր սահմաններ, բայց մենք պատրաստվում ենք ընտանիքները միասին պահել», - The Hill պարբերականը մեջբերում է Թրամփի խոսքերը:

Թրամփն ընդգծել է, որ չի սիրում, երբ ընտանիքները բաժանվում են:

Թրամփը հավելել է, որ ստորագրված հրամանագրի շնորհիվ երջանիկ մարդիկ ավելի շատ կլինեն:

Ավելի վաղ Նյու Յորքի նահանգի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել էր ներգաղթյալների դեմ իրականացվող միգրացիոն քաղաքականության պատճառով Թրամփի վարչակազմի դեմ դատական հայց ներկայացնելու մտադրության մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: