Հայերեն   English   Русский  

Քանյե Ուեսթը նետել է Քիմ Քարդաշյանի 250 զույգ կոշիկները


  
դիտումներ: 2572

Ռեփերը ստիպել է կնոջն արտասվել

Երբ 2012 թ. ռեփեր Քանյե Ուեսթը սիրավեպ սկսեց Քիմ Քարդաշյանի հետ, վերջինիս ոճը խիստ տարբերվում էր նրանից, ինչ տեսնում ենք այսօր: Ռեփերը որոշեց փոխել կնոջ կերպարն ամբողջովին և ամենայն պատասխանատվությամբ և աշխատասիրությամբ սկսեց մոտենալ այդ հարցին: Գրում է Tatler.ru-ն:

«Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի շոուի նոր եթերաշրջանում Քիմը պատմել է, որ իրենց հարաբերությունների սկզբում Քանյեն ձեռնամուխ է եղել անողոք մաքրել իր զգեստապահարանը:

Քիմի խոսքերով` այդ ճակատամարտում հատկապես տուժել են իր հավատարիմ «ընկերները»` բազմաթիվ կոշիկները:

«Ես մոտ 250 զույգ կոշիկ ունեի: Երբ մենք ավարտեցինք մաքրությունը, մնացին միայն երկուսը: Ես արտասվում էի», - պատմել է Կիմը, բայց միևնույն ժամանակ համաձայնվել, որ այդ փոփոխություններն իր և արտաքին տեսքի համար միայն օգտակար են եղել:

Այդ միջադեպից վեց տարի անց Քանյեն դեռևս ուշադիր հետևում է կնոջ կերպարին: Երաժիշտը կնոջը նամակ է գրում, որում վերջնագիր է ներկայացնում Քիմին, թե նա ինչ պետք է կրի և ինչ չի կարող կրել: Օրինակ, վերջերս Քանյեն արգելել է Քիմին հասարակության մեջ մեծ ակնոցներով հայտնվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: