Հայերեն   English   Русский  

Իրանի արտգործնախարարը պայման է առաջադրել ԱՄՆ-ի հետ համագործակցության համար


  
դիտումներ: 291

Իրանը չի բացառում Միացյալ Նահանգների հետ համատեղ աշխատանքը, եթե նրանք հրաժարվեն քաղաքական սկզբունքների խախտումների, սպառնալիքների, ուժի կիրառման և ներխուժման քաղաքականությունից: Այդ մասին Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտնել է Iran Daily պարբերականի համար իր գրած հոդվածում: Գրում է Russian.rt.com-ը:

«Եթե ԱՄՆ-ի կառավարությունը համարձակություն ունենա և հրաժարվի նման քաղաքականությունից խոսքով և գործով, նրա գլոբալ մեկուսացումը կավարտվի, և աշխարհում կհայտնվի Միացյալ Նահանգների նոր կերպարը, այդ թվում Իրանում, ինչը կարող է համատեղ ջանքերով անվտանգության, կայունության և համապարփակ կայուն զարգացման համար ճանապարհ հարթել», - գրել է իրանցի դիվանագետը:

Ավելի վաղ Զարիֆը հայտարարել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանի նկատմամբ իրենց «վիրավորական» արտահայտություններում փորձում էր արդարացնել միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: