Հայերեն   English   Русский  

Պուտինի հրավերով Բլատերը քաղաքացիական կնոջ` Լինդա Գաբրիելյանի հետ Մոսկվա է ժամանել


  
դիտումներ: 2533

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը քաղաքացիական կնոջ` Լինդա Գաբրիելյանի հետ միասին Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը ներկա գտնվելու նպատակով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական հրավերով Ռուսաստան է ժամանել: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Բլատերը ժամանել է ընկերուհու` Լինդա Գաբրիելյանի հետ միասին` մի գեղեցիկ կին, որի լուսանկարը կախված է Ցյուրիխում Բլատերի տան առավել աչքի ընկնող հատվածում: Լինդան ազգությամբ հայուհի է, որը ծնվել է Թեհրանում գործարար Հակոբ Գաբրիելյանի ընտանիքում, որոնք այնուհետև Շվեյցարիա են տեղափոխվել», - գրում է ռուսական մարզական Спорт Экспресс պարբերականը:

Բլատերը և Գաբրիելյանը Ռուսաստանում երկու օր կանցկացնեն և այդ օրերի ընթացքում կայցելեն Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում կայանալիք աշխարհի գավաթի խաղերին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: