Հայերեն   English   Русский  

Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակներում կոնֆետներ է նետել Մերկելի ուղղությամբ. քաղաքագետ


  
դիտումներ: 324

Քաղաքագետ Իեն Բրեմերը CBS հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայում կայացած «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակներում կոնֆետներ է նետել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ուղղությամբ: Գրում է Russian.rt.com-ը:

Բրեմերի խոսքերով` դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ առաջնորդները մտադիր էին ստորագրել ամփոփիչ համաձայնագիրը:

«Նա վեր կացավ, ձեռքը դրեց գրպանը ... և այնտեղից երկու Starbursts կոնֆետներ հանեց, նետեց դրանք սեղանին և ասաց Մերկելին. «Ահա, Անգելա: Եվ մի ասա, որ ես երբեք քեզ ոչինչ չեմ տալիս»», - քաղաքագետը մեջբերել է իբրև Թրամփի հնչեցրած խոսքերը:

Քաղաքագետի կարծիքով` ԱՄՆ նախագահը անհարմար է իրեն զգացել, քանի որ գիտակցում էր, որ G7- ի առաջնորդները պատրաստ են միանալ իր դեմ:

Ավելի վաղ Մերկելը Թրամփի հայտարարությունները G7 գագաթաժողովի ամփոփիչ կոմյունիկեի վերաբերյալ ընկճող էր անվանել:

Հունիսի 10-ին ԱՄՆ նախագահը հանձնարարել էր, որպեսզի իր ներկայացուցիչները G7- ի գագաթնաժողովի ավարտին չստորագրեն ամփոփիչ կոմյունիկեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: