Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ի իշխանությունները պլանավորում են 20 հազար փախստական երեխաների ռազմաբազաներում տեղավորել. ԶԼՄ-ներ


  
դիտումներ: 340

ԱՄՆ-ի առողջապահության նախարարությունը և Պենտագոնը բնակատեղ են պատրաստում 20 հազար փախստական երեխաներին առանց ծնողների ռազմաբազաներում տեղավորելու համար: Այդ մասին հայտնում է The New York Times պարբերականը` հղում անելով աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը:

Պարբերականի տվյալներով` նման միջոցները նախապատրաստվում են` չնայած այն հանգամանքին, որ հունիսի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր ստորագրեց անօրինական ներգաղթյալների երեխաներին ծնողներից բաժանելու պրակտիկայի դադարեցման վերաբերյալ:

Ավելի վաղ Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է Թրամփի վարչակազմի դեմ ներգաղթյալների նկատմամբ ԱՄՆ-ի իշխանությունների վարած միգրացիոն քաղաքականության պատճառով դատական հայց ներկայացնելու մտադրության մասին:

Ըստ ԱՄՆ ազգային անվտանգության նախարարության տվյալների` ապրիլի 19-ից մայիսի 31-2018 թ.ընկած ժամանակահատվածում Միացյալ Նահանգներում ապօրինի ներգաղթյալների շուրջ 2 հազար երեխաների բաժանել են իրենց ընտանիքներից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: