Հայերեն   English   Русский  

«Մասնակցել եմ ակադեմիական տարկետում շնորհող հանձնաժողովի հարցազրույցին». փոխվարչապետի գրասենյակի նախկին ղեկավար


  
դիտումներ: 782

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանն, որն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել, այսօր առավոտյան մասնակցել է ակադեմիական տարկետում շնորհող հանձնաժողովի հարցազրույցին։

«Այսօր առավոտյան մասնակցել եմ ակադեմիական տարկետում շնորհող հանձնաժողովի հարցազրույցին։ Դիմումս ներկայացրել եմ, որպեսզի հանձնաժողովի անդամները չունենան որևէ կաշկանդվածություն ինձ օբյեկտիվորեն քննելու համար։

Պատրաստ եմ շարունակել ծառայել ՀՀ֊ին ու միաժամակ ապացուցել, որ պետական ծառայությունն ու գիտությունը համատեղելի են»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: