Հայերեն   English   Русский  

​«Բաունտի» (պատրաստվում է առանց թխելու)


  
դիտումներ: 3789

Բաղադրությունը

300 գ թխվածքաբլիթ (օրինակ` «Հոբելյանական» տեսակի)

3 ճ. գդալ կակաո

0,5 բաժակ շաքարավազ

0,5 բաժակ եռացրած ջուր

Կրեմի համար

150 գ փափուկ կարագ

100 գ շաքարափոշի

40 գ կոկոսի քերուկ (վաճառվում է)

Պատրաստումը

Թխվածքաբլիթը մանրացնել հարիչով կամ մսաղացով, ավելացնել կակաոն ու խառնել:

Կես բաժակ շաքարավազը լուծել եռացրած ջրի մեջ, հովանալուց հետո լցնել թխվածքաբլիթի վրա ու խառնել:

Կրեմի համար կարագը խառնել շաքարափոշու ու կոկոսի քերուկի հետ և լավ խառնել:

Թխվածքաբլիթային խմորը սննդային թաղանթի վրա տարածել ու գրտնակել. որքան շերտը բարակ լինի, այնքան «Բաունտիի» գալարները շատ կլինեն ու գեղեցիկ: Ապա շերտը պատել կրեմով` հավասարաչափ բաշխելով ամբողջ երկայնքով ու ռուլետ փաթաթել: Ստացված «երշիկը» դնել սառնարանը 30-40 րոպե:

Պատրաստի ռուլետը կտրատել ոչ հաստ շերտերով:

Անուշ լինի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: