Հայերեն   English   Русский  

Աշտարակ-Թալին ճանապարհին ավտովթարի հետևանքով կա մեկ զոհ, երկու վիրավոր


  
դիտումներ: 384

«911» ծառայությանը հունիսի 22-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Թալին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ,

կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Անկախին արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Թալին ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդը՝ Ռ. Ղ., ծնված 1954 թ.) և «Lada Kalina» մակնիշի (վարորդը՝ Ա. Պ., ծնված 1975 թ.) ավտոմեքենաները: Բախման հետևանքով Ռ. Ղ.-ն տեղում մահացել է:

«Lada Kalina» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Ա. Պ.-ն և ուղևորը` Ս. Պ.-ն (ծնված 1996 թ.) տեղափոխվել են Աշտարակի ԲԿ, այնուհետև Երևան քաղաքի «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: