Հայերեն   English   Русский  

«7 միլիարդ դոլարի պետական պարտքի առնվազն կեսը կերել են». Արամ Սարգսյան


  
դիտումներ: 920

«7 մլրդ դոլարի արտաքին պարտքի առնվազն կեսը կերել են. սա պետք է պարզ ասվի»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այնպիսի անհեթեթ արարքներ են եղել, որ հիմա իրենք դժվարանում են նշել անգամ, թե ինչի համար են այդ վարկերը վերցրել և ինչի վրա են ծախսվել: Նա գտնում է, որ պարտը վերցվել է՝ «ոչինչ չասող ծրագրերի համար»

«Ավազակապետության հիմքը դրվել է առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի օրոք, Ռոբերտ Քոչարյանը ամրապնդել է, իսկ Սերժ Սարգսյանն էլ այդ համակարգը պահպանել և փայփայել է: Այս պատասխանատվությունը 3 նախագահների, բոլոր վարչապետների վրա է, որովհետև որևէ մեկը չի ընդդիմացել, թե ինչու ենք այսքան պարտք անում»:

Կուսակցության նախագահն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ կոռուպցիայի ամենամեծ բույնը պետական պարտքն է:

«Պատկերացնո՞ւմ եք՝ 7 միլարդ է պատքը: Եթե կարողանանք գոնե կեսը դրա վերադարձնել, կծաղկեցնենք երկիրը, այն հնարավորություն կստանա տնտեսությունը զարգացնելու և շնչելու»

Նա շեշտեց՝ ամեն տարի վերցվող պարտքի թիվը մեծացել է : 2016 թվականից 2017 թվականը 700 մլն-ով ավելացել է մեր պարտքը և ամբողջը մսխել են։

«Անընդհատ ասում էին, որ մենք շրջափակման մեջ ենք, պատերազմող երկիր ենք, բայց չէին ասում, որ վերցվող պարտքը կոպեկ առ կոպեկ հաշվելով պետք է ծախսենք»

Արամ Սարգսյանը մի քանի օրինակներ նշեց, թե ինչ ծրագրեր անելու պատրվակով է այսքան պարտքը գոյացել։

Կառուցվածքային բարեփոխումների համար, օրինակ, 7 վարկ են վերցրել՝ 205 միլիոն դոլար: Հաջորդ բանախոսն առնանձնացրեց Զարգացման քաղաքականության գործողությունների վարկը.«Այս տերմինն անգամ հայերեն էլ չէ: 366 միլիոն դոլար է վերցվել դրա համար: Անհեթեթ անվանում են, կարծում եմ՝ նրանք չեն էլ իմացել, թե ինչի համար են վարկ վերցնում»:

«Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման համար 5 վարկ է վերցրել պետությունը՝ կես միլիարդ դոլարից ավելի գումար է կազմել։ Ընդ որում՝ Վրաստանի համանման ճանապարհին որակապես ահռելի կերպով զիջում է :: Ոռոգման համակարգի հրատապ վերականգնման համար վերցրել են 200 մլն 300 հզ դոլար, և ուսումնասիրությունների համաձայն ոռոգման համակարգը ոչ մի կերպ չի փոխվել»։

Արամ Սարգսյանն առաջարկում է ստեղծել հատուկ քննչական մարմին, որտեղ կլինի մասնագետներ ու հասարակության անդամներ և որը կզբաղվի պետական պարտքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: