Հայերեն   English   Русский  

«Առավոտյան խմում էի օղի և սկսում գրել, այնքան մինչև արցունքները ողողում էին աչքերս»․ Ջոնի Դեփ


  
դիտումներ: 877

Rolling Stone-ին տված իր հարցազրույցում Ջոնի Դեփը խոսել է իր անձնական և ֆինանսական կյանքի մասին:

Կարիբյան Ծովահենների դերասանը բացահայտել է, թե ինչպես իր կյանքի բոլոր իրադարձությունները միանգամից վատ ընթացք են ստացել: Դեփը նշել է, որ իրեն շատ «ցածր» է զգացել այն բանից հետո, երբ 2016թ ամուսնալուծվել է դերաասանուհի Ամբեր Հըրդից: Միևնույն ժամանակ նա կորուստ է ունեցել նույն տարում: Դերասանի մայրը՝ Բեթի Սյուն, մահացել է քաղցկեղից:

«Ես չէի կարողանում ամեն օր տանել այդ ցավը»,- ասել է Ջոննի Դեփը:

2017 թ․, իր վերջնական ամուսնալուծությունից հետո, Դեփը 25 մլն դոլարի դատական գործ է ներկայացրել «The Management Group»- ի (TMG) իր երկարամյա բիզնեսի ղեկավարի դեմ:

Անձնական և ֆինանսական կորստի ցավը մեղմելու նպատակով նա մեկնել է շրջագայության իր նվագախմբի՝ Hollywood Vampires-ի հետ, և սկսել է գրել հին գրամեքենայով:

«Առավոտյան խմում էի օղի և սկսում գրել, այնքան մինչև արցունքները ողողում էին աչքերս: Փորձում էի ինքս ինձ համար պարզել, թե ինչ եմ արել, որ արժանացա սրան: Միշտ օգնել եմ բոլորին, եղել անկեղծ բոլորի հետ: Ճշմարտությունն ինձ համար ամենակարեւորն է»:

Նա անդրադարձել է իր ալկոհոլի ծախսերին՝ ասելով, որ նույնիսկ վիրավորական է այն, որ միայն 30 000 դոլար ծախսել է գինու վրա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: