Հայերեն   English   Русский  

Վազգեն Մանուկյանը իր և խորհրդի անունից շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին


  
դիտումներ: 4115

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը իր և Հանրային խորհրդի անունից շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ․

"Մեծարգո պարոն նախագահ

Իմ և Հանրային խորհրդի անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ։

Մեծ է բոլորիս ցանկությունը տեսնելու ավելի ժողովրդավար, կայուն և ծաղկող Հայաստան։ Համոզված ենք, որ Ձեր գիտելիքներով, փորձով և նվիրվածությամբ կշարունակեք ջանքեր գործադրել՝ հանուն այդ սպասելիքների իրագործման, ի շահ մեր երկրի ու ժողովրդի։

Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ և երկար տարիների բեղմնավոր կյանք"։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: