Հայերեն   English   Русский  

​Ջոնի Դեփը ցանկանում է «Տիտանիկն» իր լոգարանում վերանկարահանել


  
դիտումներ: 1226

54-ամյա հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը Rolling Stone ամսագրին տված նոր հարցազրույցի շրջանակներում խոստովանել է, որ կցանկանար վերանկարահանել Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկը» (1997թ) իր սեփական լողարանում: Գրում է Gazeta.ru-ն:

«Հիանալի կլիներ, սակայն Հոլիվուդը այլևս ռիսկերի չի դիմում», - կատակել է Ջոնի Դեփը, որը հազիվ թե կարողանար նման նախագիծ իրեն թույլ տալ:

Այժմ նա դատի է տվել իր նախկին մենեջերին և նրա եղբորը պայմանագրի պայմանների խախտման համար և շատ հաճախ, ինչպես հայտնում են լրատվամիջոցները, ծախսում է ավելի շատ, քան վաստակում:

Ավելի վաղ երկրպագուներն անհանգստացել էին Ջոննի Դեփի լուսանկարների պատճառով, որոնք արվել էին Ռուսաստան կատարած այցի շրջանակներում: Համացանցի օգտատերերի կարծիքով` դերասանը «հիվանդագին նիհար» տեսք ունի, իսկ ոմանք լուսանկարներում նույնիսկ չեն ճանաչել իրենց կուռքին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: