Հայերեն   English   Русский  

Մահացել է գայլի հարձակումից տուժած 2-րդ երեխան


  
դիտումներ: 420

Արցախի հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է․

"Հունիսի 22-ին Ստեփանակերտ քաղաքի «Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ հունիսի 21-ին կատաղություն ախտորոշմամբ իրենց մոտ ընդունված Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի բնակչուհի՝ 2014թ. ծնված Ա.Մ-ն հունիսի 22-ին ժամը 12:35-ի սահմաններում մահացել է:

Պարզվել է, որ Ա.Ա-ն մայիսի 28-ին գայլի կծելու հետևանքով ստացել էր վերքեր և հունիսի 22-ին առողջական վիճակը կտրուկ վատթարանալու հետևանքով մահացել":

Ավելի վաղ մահացել էր նաև գայլի հարձակմանը ենթարկված մեկ այլ երեխա:

Հիշեցնենք, որ Հադրութի արտակարգ իրավիճակների շրջանային բաժնից մայիսի 28-ին Արցախի ԱԻՆ տեղեկություն էր ստացվել, որ ժամը 18:00-ի սահմաններում Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Տումի համայնքներում գայլը հարձակվել է մարդկանց վրա, որի հետևանքով երեք անչափահասներ՝ 10-ամյա Տ. Խ.-ն, 4-ամյա Ա. Մ.-ը և 11-ամյա Կ. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: