Իլհամ Ալիևն Ասիական զարգացման բանկին առաջարկել է ֆինանսավորել նավթային սեկտորը
Նախագահ Իլհամ Ալիևը ընդգծել է Ադրբեջանի ենթակառուցվածքային մի շարք նախագծերի ֆինանսավորմանն Ասիական բանկի մասնակցությունը: Ասիական զարգացման բանկի գործադիր տնօրենների խորհրդի անդամ Քշատրիապատի Շիվաջը բարձր գնահատական է տվել «Հարավային գազային միջանցք» ծրագրի իրականացմանը, որի ֆինանսավորմանը մասնակցել է նաև Ասիական զարգացման բանկը:
Ըստ նրա՝ Ադրբեջանի պատվիրակության այցի նպատակը երկրի տնտեսական կարիքների ուսումնասիրությունը, բանկային գործունեության արդյունավետության բարձրացման համար ռազմավարական ուղղությունների, Ադրբեջանի և Ասիական բանկի միջև համագործակցության հեռանկարների հստակեցումն է:
Իլհամ Ալիևը, իր հերթին, Ասիական զարգացման բանկին հրավիրել է մասնակցել նաև Ադրբեջանի նավթային սեկտորի ծրագրերի ֆինանսավորմանը:
2014 թ-իսեպտեմբերի 20 ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի մոտակայքում գտնվող Սանգաճալի տարածքում կայացել էը նդհանուր առմամբ 3500 կմերկարությամբ «Հարավային գազային միջանցքի» կառուցման պաշտոնական արարողությունը:
Սույն թվականի մայիսի 29-ին Բաքվում կայացել է Հարավային Գազային միջանցքի պաշտոնական բացումը, որով Շահդենիզ հանքավայրից ադրբեջանական գազը կտեղափոխվի Եվրոպա: Արարողությանը մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Մեծ Բրիտանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և արևմտյան նավթագազային ընկերությունների ներկայացուցիչներ: Նախատեսվում է, որ ադրբեջանական գազը 2020 թ-ին կհասնի Իտալիայի հարավ: